Փարիզ-Երևան թռիչքը չկայացավ. «Air France»–ի օդաչուները գործադուլ են անում
Երեկվա Փարիզ-Երևան թռիչքը չի կայացել, այսօրվա թռիչքը հանված է, մյուս օրերի թռիչքների վերաբերյալ էլ այս պահին տեղեկություններ չկան. ֆրանսիական «Air France» ավիաընկերության օդաչուներն արդեն երկու օր է՝ գործադուլ են անում, որը հնարավոր է՝ տևի մինչև սեպտեմբերի 22-ը:
Ընկերությունը փորձում է Ֆրանսիա թռիչք կազմակերպել այլ ավիաուղիներով։
Գործադուլը, որն ավիաընկերությանը հասցնում է 10-15 մլն եվրոյի վնաս, կլինի թերևս ամենախոշորը «Air France»-ի համար՝ 1998 թվականից ի վեր: «Air France»–ն ունի 3760 օդաչու, ինչն էլ գերազանցում է ընկերության կարիքները:
Փարիզ-Երևան թռիչքը չկայացավ. «Air France»–ի օդաչուները գործադուլ են անում
Երեկվա Փարիզ-Երևան թռիչքը չի կայացել, այսօրվա թռիչքը հանված է, մյուս օրերի թռիչքների վերաբերյալ էլ այս պահին տեղեկություններ չկան. ֆրանսիական «Air France» ավիաընկերության օդաչուներն արդեն երկու օր է՝ գործադուլ են անում, որը հնարավոր է՝ տևի մինչև սեպտեմբերի 22-ը:
Ընկերությունը փորձում է Ֆրանսիա թռիչք կազմակերպել այլ ավիաուղիներով։
Գործադուլը, որն ավիաընկերությանը հասցնում է 10-15 մլն եվրոյի վնաս, կլինի թերևս ամենախոշորը «Air France»-ի համար՝ 1998 թվականից ի վեր:
«Air France»–ն ունի 3760 օդաչու, ինչն էլ գերազանցում է ընկերության կարիքները: