Րաֆֆի Հովհաննիսյանը լքե՞լ է«Ժառանգությունն» ու քաղաքական դաշտը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության հեռացված անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղարկել վարչությանը և այնտեղ նշել այն մարդկանց անունները, ովքեր կարող են ընթերցել այդ նամակը, այդ թվում՝ իր՝ Զոյա Թադևոսյանի, Վարդան Խաչատրյանի և Մովսես Արիստակեսյանի, բայց իրենք ընդամենը երեկ են կարողացել այն ընթերցել։
-Նամակն սկսվում էր ցավով և խոր տառապալից մտորումներով այն մասին, որ կուսակցությունում այդպես էլ տեղի չունեցավ փոխըմբռնում, փոխզիջում, և ավարտվում էր հետևյալ տողերով. «Այսօր ես ստիպված եմ տալ իմ քաղաքական կյանքի վերջին հրաժարականը և դուրս եմ գալիս կուսակցությունից»։ Նրանք արդեն գիտեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չի վերադառնա «Ժառանգություն». նա նրանց նվիրեց «Ժառանգությունը»,-ասել է Զոյա Թադևոսյանը։
Նա նաև ենթադրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս քաղաքական դաշտ չի վերադառնա։
«7օր»-ը կապ է հաստատել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Նա հաստատել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել, բայց «միջի բովանդակությունը տիկին Թադևոսյանը խեղաթյուրված է ներկայացրել»։
-Կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ վրդովված էր այն իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել մինչև վարչության նիստը, այդ թվում՝ «Հայկական ժամանակ»-ում տեղ գտած այդ կեղտոտ հոդվածից,-ասել է նա։
Այն հարցին, թե ճի՞շտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է եկել կուսակցությունից և ընդհանրապես լքել քաղաքական դաշտը, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է՝ ոչ. դա ապատեղեկատվություն է։

7or.am