Լրահոս

14.09.2009 10:26


Եվրամիությունը քննարկում է Հարավային Կովկասում էներգետիկ համագործակցության հարցը

Եվրամիությունը քննարկում է Հարավային Կովկասում էներգետիկ համագործակցության հարցը

Եվրոպան Հարավային Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հետ համագործակցության նոր մեխանիզմ է պատրաստում։ Այս մասին «1news.az»-ին հայտնել է ԵՄ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Քրիստինա Գալլակը։

Եվրամիության երկրների նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 14-15-ը՝ քննարկելու տարածաշրջանում էներգետիկ համագործակցության հարցը, ինչպես նաև՝ համագրոծակցության հետագա խորացումը՝ ելնելով Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի սկզբունքներից։

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, պաշտոնապես մեկնարկել է մայիսի 7-8-ը՝ Պրահայում անցկացված ԵՄ գագաթաժողովի ժամանակ։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ԵՄ-ն 2009-2013թթ. կտրվածքով 600 մլն եվրո է հատկացրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը