Տնտեսական

16.09.2014 12:39


«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ. «Կարմիր գծերի ներդրումն ընդամենը բիզնես է»

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ. «Կարմիր գծերի ներդրումն ընդամենը բիզնես է»

Կիրակի «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը մարզային ավտոերթ էր կազմակերպել, որի նպատակը ոչ երևանաբնակներին կարմիր գծերի դեմ ընդհանուր պայքարի մեջ ներգրավելն էր, ինչպես նաև յուրօրինակ կանխարգելիչ գործողություն էր՝ թույլ չտալու, որ կարմիր գծերի պրակտիկան ներդրվի նաև մարզերում:

Այսօր լրագրողների հետ հանդպմանը «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը նշել է, որ ակցիայի շրջանակներում իրենք եղել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որտեղ բաժանվել են մարդկանց ծանուցող թռուցիկներ.

«Ակնհայտ է, որ մարզային բնակչությունն ինֆորմացիայի լուրջ պակաս ունի, և վատ է տեղեկացված մեր պայքարից, ընդհանուր գործունեությունից»:

Ասուլիսի մյուս բանախոս, նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանն էլ ասել է, որ նախաձեռնության նպատակը բոլոր տուգանված վարորդների համաներմանը հասնելն է, ինչի համար պայքարը շարունակվելու է:

«Կարմիր գծերի ներդրումն ընդամենը բիզնես է, և մյուս կողմի հետ կլոր սեղանի շուրջ նստելն ուղղակի անիմաստ ենք համարում: Մենք պարտվելու բան չունենք. մենք ամեն օր երթևեկում ենք և գիտենք մեր իրավունքները: Համոզված ենք, որ սա անկատար օրենք է. և կիրառվելու իրավունք չունի»,- ասել է Կրոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը