Լրահոս

12.09.2009 11:10


Թուրքիայում քաղաքական քննարկումներ են սկսվել

Թուրքիայի և Հայաստանի միջև նախաստորագրված արձանագրություններում փաստացի սահմանված վեցշաբաթյա ժամկետը Թուրքիայում սկսվել է նախօրեին, երբ հանդիպել են Թուրքիայի խորհրդարանի խոսնակն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն։

«Մենք ցանկանում ենք ուսումնասիրել քաղաքական և ոչ կառավարական բոլոր կազմակերպությունների կարծիքները։ 6 շաբաթը սահմանափակ ժամկետ է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով,- մինչև խորհրդարանական նոր նստաշրջանի մեկնարկը մենք ցանկանում ենք ավարտել «տեղեկացման» գործընթացը»։

Ըստ «АПА»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը