Լրահոս

26.01.2011 14:50


Ամերիկայի գեղեցկության թագուհուն ձերբակալել են

Ամերիկայի գեղեցկության թագուհուն ձերբակալել են

«Դեռատի միսս Արկանզաս»-2010-ի տիտղոսակրին ձերբակալել են հասարակական վայրում ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու համար։ Այս մասին հաղորդում է «KSPR» հեռուստաընկերությունը։ 19-ամյա Մեգան Բերջեսին մի քանի օր առաջ ձերբակալել են Արկանզասի համալսարանի հանրակացարանների մոտակայքում։

Ինչպես նշում է «NY Daily News»-ը՝ ոստիկանությանը Բերջեսի հարբածության մասին հաղորդել են հանրակացարանից։ Հնարավոր է, զանգահարողը եղել է համալսարանական հանրակացարանում աղջկա հարևանուհին։ Զրուցակիցը ոստիկաններին պատմել է, որ «Դեռատի միսս Արկանզաս»-ը, հարբած լինելով հանդերձ, դուրս է եկել զբոսանքի։

Քիչ անց ոստիկանությունն աղջկան հայտնաբերել է փողոցում։ Բերջեսը դժվարությամբ է կանգնել ոտքերի վրա, և ոստիկանները նրան ուղեկցել են դեպի տեղամաս։ Սպասվում է, որ նրան պաշտոնական մեղադրանք են առաջադրելու հարբած վիաճակում հասարակական վայրում հայտնվելու համար։ Գեղեցկության թագուհին դատարան պետք է ներկայանա 2011թ. փետրվարին։

Ինքը Մեգան Բերջեսը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել և չի շփվել լրագրողների հետ։ Կիրակի օրը՝ հունվարի 23-ին նրա «Facebook»-ի էջը ջնջվել է։

Այս խորագրի վերջին նյութերը