Շուրջ 30 երկիր կաջակցի Իրաքին «Իսլամական պետության» դեմ պայքարում
Փարիզում կայացել է Իրաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային փակ խորհրդաժողով, որին մասնակցել են շուրջ 30 պետությունների ներկայացուցիչներ։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել Իրաքին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների դեմ պայքարում: Խորհրդաժողովի արդյունքում խոստացվել է համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերել Բաղդադին:
Համատեղ հայտարարության մեջ ասված է, որ օգնությունը պետք է տրամադրվի «անմիջապես»՝ առանց հստակեցնելու ստույգ ժամկետներ։