Լրահոս

12.09.2009 10:54


115 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Լոս-Անջելեսի  ծերանոցներից մեկում  115 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ Հերտրուդա Բայնսը։ Մահվան պատճառը ենթադրվում է, որ սրտի նոպան է եղել։

Առաջ նա սիրում էր կրկնել, որ երջանիկ տոմս է շահել գենետիկական խաղարկությանը։

-Ես տեսել եմ նրան մի քանի օր առաջ. նա իրեն լավ էր զգում։ Շատ լավ վիճակում էր, գիտակցությունը՝ լիովին տեղը և շատ հաճախ էր ժպտում,-ասել է Բայնսին երկար ժամանակ բուժող բժիշկ Չարլզ Վիտտը։
Այժմ աշխարհի ամենածեր մարդը համարվում  է114-ամյա Կամա Չայնեն Ճապոնիայից։ Նա ծնվել է 1895թ. մայիսի 10-ին։ Իսկ ընդհանրապես աշխարհի ամենատարեց մարդը՝ 122 տարեկան հասակում, մահացել է 1997թ. օգոստոսի 4-ին Առլի քաղաքում։

 

Այս խորագրի վերջին նյութերը