Լրահոս

26.01.2011 14:44


Գ. Բաղդասարյան. «Մեք կարող էինք և պարտավոր էինք լինել ազատ երկիր»

-Ղարաբաղի ներկայիս վիճակը շատ ավելի մոտ է մասամբ ազատին, քան թե ոչ ազատին։ Բայց ինձ համար երկուսն էլ ամոթալի են՝ և՛ մասամբ ազատը, և՛ ոչ ազատը։ Իսկ ինչո՞ւ չպիտի ազատ լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչն է խանգարում ԼՂ իշխանություններին, որպեսզի ԼՂՀ-ն դառնա ազատ երկիր,-այսօր լրագրողներին է ասել ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

Փորձագետը նաև նշել է, որ դրան ոչ մի արդարացում չկա, քանի որ «մենք կարող էինք և պարտավոր էինք լինել ազատ երկիր, դրա համար բոլոր պայմանները կային»՝ հետպատերազմյան տարիներին ազատ և հզոր երկիր ստեղծելու համար ուղղակի ֆանտաստիկ, հրաշալի հնարավորություններ և պայմաններ էին ստեղծվել։

-Ուղղակի ապաշնորհ պետք է լինել նման ֆանտաստիկ հնարավորությունները բաց թողնելու համար,-ասել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը