«Էյր Արմենիա». «Չվերթերն իրականացվում և իրականացնելու են ՝ համաձայն չվացուցակի»
«Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան» ԶԼՄ-ների միջոցով տարածել է հայտարարություն «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից պարտավորությունները տասնօրյա ժամկետում չկատարելու հնարավոր հետևանքների մասին: Դրան արձագանքել է ավիաընկերությունը, տարածած հաղորդագրության մեջ նշելով, որ գործարարության նորմերը պահանջում են, որպեսզի նման ծանուցումները կատարվեն ուղիղ հաղորդագրության միջոցով, այլ ոչ թե՝ հրապարակայնորեն, և հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակով է կատարվել խուճապ առաջացնող վերոհիշյալ հայտարարությունը: ««Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև վերջերս Պետական կորպորացիային վճարումները կատարում էր ԱՄՆ դոլարով: Սակայն իրականացված որոշ վճարումներ չեն հասել հասցեատիրոջը, քանի որ ԱՄՆ-ի և Եվրասմիության կողմից կիրառվել են պատժամիջոցներ՝ Պետկորպորացիային սպասարկող ռուսաստանյան «ՍՆՊ» բանկի նկատմամբ: Խնդիրը քննարկվել է Պետկորպորացիայի ղեկավարության հետ և համաձայնեցվել են դրա լուծման ուղիները և ժամկետները: «Էյր Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ չվերթերն իրականացնում է և իրականացնելու է՝ համաձայն չվացուցակի, և խնդրում է իր հաճախորդներին և գործընկերներին չմատնվել խուճապի վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Էյր Արմենիա». «Չվերթերն իրականացվում և իրականացնելու են ՝ համաձայն չվացուցակի»
«Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան» ԶԼՄ-ների միջոցով տարածել է հայտարարություն «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից պարտավորությունները տասնօրյա ժամկետում չկատարելու հնարավոր հետևանքների մասին:
Դրան արձագանքել է ավիաընկերությունը, տարածած հաղորդագրության մեջ նշելով, որ գործարարության նորմերը պահանջում են, որպեսզի նման ծանուցումները կատարվեն ուղիղ հաղորդագրության միջոցով, այլ ոչ թե՝ հրապարակայնորեն, և հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակով է կատարվել խուճապ առաջացնող վերոհիշյալ հայտարարությունը:
««Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև վերջերս Պետական կորպորացիային վճարումները կատարում էր ԱՄՆ դոլարով:
Սակայն իրականացված որոշ վճարումներ չեն հասել հասցեատիրոջը, քանի որ ԱՄՆ-ի և Եվրասմիության կողմից կիրառվել են պատժամիջոցներ՝ Պետկորպորացիային սպասարկող ռուսաստանյան «ՍՆՊ» բանկի նկատմամբ:
Խնդիրը քննարկվել է Պետկորպորացիայի ղեկավարության հետ և համաձայնեցվել են դրա լուծման ուղիները և ժամկետները:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ չվերթերն իրականացնում է և իրականացնելու է՝ համաձայն չվացուցակի, և խնդրում է իր հաճախորդներին և գործընկերներին չմատնվել խուճապի վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։