Տնտեսական

12.09.2014 14:09


Միքայել Մելքումյանն առաջարկում է էապես թեթևացնել պետական տուրքի տույժի բեռը

Միքայել Մելքումյանն առաջարկում է էապես թեթևացնել պետական տուրքի տույժի բեռը

ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում խորհրդարանը քննարկել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄիքայելՄելքումյանի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնության նպատակը պետական տուրքի վճարման պարտավորություններ ունեցող ՀՀ քաղաքացիների, անհատ ձեռնարկատերերի տույժ ու տուգանքի բեռի թեթևացումն է: Մասնավորապես, եթե հարկային պարտավորությունների չվճարման դեպքում տույժը հաշվարկվում է օրական 0.15% դրույքաչափով, իսկ տույժի հաշվարկը դադարեցվում է 365 օր հետո, ապա պետական տուրքի նկատմամբ հաշվարկվող տույժի դրույքաչափը 0.5 տոկոս է, իսկ տույժի համար, ըստ էության, գործում է մայր գումարից ավել հաշվարկվելու մեխանիզմը՝ առանց դադարելու ժամկետի սահմանափակման, այսինքն՝ նաև 365 օր հետո ժամանակահատվածի համար:

Միքայել Մելքումյանն առաջարկել է պետական տուրքի տույժի հաշվարկն իրականացնել հարկերի տույժերի հաշվարկման մեխանիզմով, այսինքն՝ օրական 0.15 % չափով և 365 օր տույժի հաշվարկման դադարեցման սահմանափակմամբ:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի կիրառել արդարացի, միջազգային առաջավոր պրակտիկային համահունչ վարչարարություն` միեւնույն ժամանակ համահարթեցնելով տույժերի կիրառման մեխանիզմը հարկային ոլորտում իրականացվող քաղաքականության հետ:

Սա էական թեթևացում է քաղաքացիների և ձեռնարկատերերի վճարային հարաբերությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը