Արաբական երկրները խոչընդոտելու են զինյալների ներթափանցումը Սիրիա
Ջիդդայում հակաահաբեկչական հանդիպման մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են խոչընդոտել զինյալների ներթափանցումը Իրաք և Սիրիա հարևան պետություններից։ Այս մասին նշվում է բանակցությունների եզրափակիչ հայտարարությունում՝ տարածված սաուդյան ԶԼՄ–ի կողմից։
Հինգշաբթի Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ Ջիդդա քաղաքում կայացել է ահաբեկչական կազմակերպություններին հակազդելուն նվիրված հանդիպում, առաջին հերթին՝ «Իսլամական պետությանը», որը հսկայական տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում։ Բանակցություններին մասնակցել են 12 երկրների ԱԳՆ ղեկավարներ՝ վեց արաբական միապետությունների, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, ԱՄՆ–ի և Թուրքիայի։ Փաստաթուղթը ստորագրած երկրները մտադիր են գործել այնպես, որ «դադարեցնեն օտար զինյալների ներթափանցումը Իրաք և Սիրիա հարևան երկրների տարածքից, վերջ դնել նման կազմակերպությունների ֆինանսավորմանը մահմեդական երկրներից»։ Մասնակիցները մտադիր են նաև մարդասիրական օգնություն տրամադրել և օգնել վերականգնել ԻՊ զինյալների գործողություններից տուժած շրջանները։ Այդ փաստաթուղթը ստորագրել են հանդիպման բոլոր մասնակից պետությունները՝ բացի Թուրքիայից։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։