Լևոն Զուրաբյանը պնդել է, որ նախաստորագրված արձանագրությունները զգալի տեղաշարժ են նշանավորում
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին «այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը»։ Լ. Զուրաբյանը նշել է, որ, այսպիսով, Հայաստանն ընդունել է Թուրքիայի նախապայմանները, մասնավորապես՝ պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողովի հաստատման և սահմանների անձռենմխելիության ու տարածքային ամբողջականության ճանաչման կետերով։
Լրագրողները Լ. Զուրաբյանին հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հայտարարությունում նշվել.
1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխումէերկուերկրներիևժողովուրդների, ինչպես նաև՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից։
2. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություններըզգալիտեղաշարժենայդուղղությամբ։
Լ. Զուրաբյանը պատասխանել է, թե զգալի փոփոխություն, իրոք, կա.
-Քանի տարի որևէ տեղաշարժ չի եղել. ստատուս քվոն պահպանել են։ Հիմա ստորագրվել են ինչ-որ արձանագրություններ, որոնք զգալի տեղաշարժ են նշանավորում։ Այդտեղ ոչ դրական, ոչ էլ բացասական բան կա։ Այն, ինչ որ մենք համարում ենք բացասական, երրորդ կետում ասել ենք։
Լևոն Զուրաբյանը պնդել է, որ նախաստորագրված արձանագրությունները զգալի տեղաշարժ են նշանավորում
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին «այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը»։ Լ. Զուրաբյանը նշել է, որ, այսպիսով, Հայաստանն ընդունել է Թուրքիայի նախապայմանները, մասնավորապես՝ պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողովի հաստատման և սահմանների անձռենմխելիության ու տարածքային ամբողջականության ճանաչման կետերով։
Լրագրողները Լ. Զուրաբյանին հարցրել են, թե այդ դեպքում ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հայտարարությունում նշվել.
1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների, ինչպես նաև՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից։
2. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։

7or.am