Լրահոս

11.09.2009 17:51


Սուրեն Սուրենյանց. «ՀԱԿ–ը, որպես մեկ ամբողջություն, չի ստանձնի երկրի նոր իշխանության ձևավորման պատասխանատվությունը»

Սուրեն Սուրենյանց. «ՀԱԿ–ը, որպես մեկ ամբողջություն, չի ստանձնի երկրի նոր իշխանության ձևավորման պատասխանատվությունը»

-ՀԱԿ-ը տեխնոլոգիական դաշինք է, և մենք 18 կուսակցություններով միավորվել ենք մի խնդրի շուրջ՝ երկրում վերականգնել սահմանադրական կարգը։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ գլոբալ խնդիրներում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները կամ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը, ՀԱԿ-ում կարողանայինք ձևավորել միասնական մոտեցումներ։ Սակայն ՀԱԿ-ի ստեղծման հիմքում խնդիր չի դրվել, որ մեր մոտեցումներն այլ հարցերում այնքան մոտ լինեն, որ, ի վերջո, վերաճենք մեկ քաղաքական կուսակցության,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀԱԿ-ում առկա տարբեր դիրքորոշումների մասին ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։

Ս. Սուրենյանցի կարծիքով ինքը չպետք է Ժիրայր Սեֆիլյանին համոզի իր ճշմարտությունը կամ հակառակը։ Սահմանդրական կարգի վերականգնումից հետո, ըստ Ս.Սուրենյանցի, «ՀԱԿ-ը, որպես մեկ ամբողջություն, չի ստանձնի երկրի նոր իշխանության ձևավորման պատասխանատվությունը».

-Ես չեմ կարող մեկ իշխանության մեջ լինել ազգայնականի հետ. ես լիբերալ եմ։ 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿ հայտարարությանը, նա նշել է, որ դա «ՀԱԿ գործադիր մարմնի, այսինքն՝ կենտրոնական գրասենյակի հայտարարությունն է, իսկ խորքային գնահատականը կհետևի ավելի ուշ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը