Լրահոս

11.09.2009 17:43


Արսեն Ղազարյան. «Ցեմենտի մեր երկու հսկա գործարանները կկարողանան բավարարել թուրքական շինարարական արդյունաբերության հարաճուն պահանջները»

Արսեն Ղազարյան. «Ցեմենտի մեր երկու հսկա գործարանները կկարողանան բավարարել թուրքական շինարարական արդյունաբերության հարաճուն պահանջները»

-Հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում բացի այն, որ սահմանային առևտուրը որոշակի աշխուժություն կբերի Գյումրիից մինչև Արմավիրի մարզ, Կարսից մինչև Իգդիր, նաև որոշակի աշխատատեղերի լուրջ քանակ կտեսնենք. մենք կունենանք նաև հնարավորություն միասնական ծրագրեր անելու էներգետիկայի ոլորտում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

-Ցեմենտի մեր երկու հսկա գործարանները կկարողանան բավարարել թուրքական շինարարական արդյունաբերության հարաճուն պահանջները և կաշխատեն հզորությամբ և նորմալ շահութաբերությամբ,-նկատել է Ա. Ղազարյանը։

Հարցին, թե օգուտներից բացի՝ վնաս չի՞ տեսնում հայ-թուրքական սահմանների բացման պարագայում, Ա. Ղազարյանը պատասխանել է.

-Սահմանի բացման պարագայում ես ուրիշ վտանգ եմ տեսնում։ Քանի որ մեր նորանկախության ընթացքում մենք ունեցել ենք փակ վիճակ, մեր ազգային անվտանգության համակարգը, սահմանապահ զորքերը, մաքսատունը խնդիրներ ունեն, որպեսզի կանոնակարգեն և խիստ հսկողության տակ դնեն Թուրքիայի արևելյան նահանգները, որտեղ կենտրոնական իշխանության դերը մի փոքր ավելի թույլ է, տեղական միավորներն ավելի ակտիվ են։ Կարողանանք ավելի խիստ և կանոնակարգված լինել, մինչև սովորենք նոր համակարգի հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը