Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014թ. մայիսի 23–ին ստորագրված սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը, որով ՀՀ–ին տրամադրվելու է 13 մլն 900 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք վարկ։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի։ Հարկերի մասով 20% համաֆինանսավորումը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է, որ գումարներն ուղղվելու են սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացմանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, այդ վարկի արդյունավետության առումով կասկածներ ունեն։
–Փաստորեն, մենք վարկ ենք վերցնում, որպեսզի պետական կառավարման մարմիններին հնարավորություն ընձեռենք պատշաճ կատարելու այն պարտականությունները, որոնք իրենք ի սկզբանե պարտավո՛ր են կատարել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նաև խիստ մտահոգող է համարում այն, որ ամեն օր հաստատվում են համաձայնագրեր, որոնք նպաստում են մեր երկրի վարկային պարտավորությունների մեծացմանը։
–Հարց է առաջանում՝ հետագայում ո՞վ է այդ վարկային պարտավորությունների մարման պատասխանատվությունը կրելու, որովհետև եթե մենք նայում ենք արտագաղթի ահագնացող տեմպերը, և թե այսպես շարունակվելու դեպքում բնակչության քանակն առաջիկա տարիներին որքան է լինելու, հասկանալի է, թե ինչպիսի բեռ է մնալու ՀՀ քաղաքացիների ուսերին։ Կա նաև երրորդ մտահոգությունը։ Նախկինում ստացված վարկերի արդյունքները շոշափելի չեն, հետևաբար ասել, որ 2014թ. ավարտված վարկային ծրագիրը համարում ենք բավարար, դրա համար էլ նպատակահարմար է այս նոր վարկի ներգրավումը, այնքան էլ արդարացված չէ,–ավելացրել է ԲՀԿ–ական պատգամավորը։
Նրա խոսքերով՝ ՀՀ քաղաքացին չի զգում այդ վարկերի արդյունավետությունը, որքան էլ նախարարները պնդեն հակառակը։
–Պրակտիկան ցույց է տալիս, որ բազմաթիվ վարկերի գումարները տարբեր եղանակներով մսխվել են,–ասել է Է. Վարդանյանը։
Հերթական կասկածելի վարկը. ԲՀԿ–ն մտահոգված է

7or.am