–Առաջինը՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ, երբ ինքն ասում էր՝ իրավունքի գերակայություն պետք է լինի, պետք է լինի համակարգ։ Այդ իմաստով որևէ պատճառ չկա Սահմանադրությունը փոխելու, առավել ևս՝ երբ որևէ փաստարկ չի բերվում։ Սերժ Սարգսյանին ասեմ, որ ամենամեծ փաստարկն այն է, որ նորաստեղծ, այսպես ասած, պառլամենտական համակարգն առաջին հերթին նպաստելու է, որպեսզի նորից ինքը վերարտադրվի՝ լինի Ազգային ժողովի նախագահի տեսքով, թե ոչ՝ արդեն կարևոր չէ։ Եվ իշխանության գործը հեշտանալու է, որ ընդամենը մեկ անգամ պետք է կեղծեն ընտրությունները. եթե այն ժամանակ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն էին կեղծում, ապա հիմա դա կանեն մեկ անգամ, և կարծես թե պատասխանատվությունն է վերանում։
Քանի որ պառլամենտն է որոշելու՝ ով է վարչապետը, պառլամենտում հայտնվելու են, այսպես ասած, ապաքաղաքական տարրերը, տարբեր թաղային հեղինակություններ, քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ։ Այդ դեպքում պատասխանատվությունն ընկնելու է կարծես թե Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի վրա, և Սերժ Սարգսյանը կհայտնվի արդեն կուսակցական ղեկավարի պաշտոնում, և մենք նաև տեսնում ենք, որ նախագահական ընտրությունների ժամանակ է միշտ ժողովուրդը, կարելի է ասել, ավելի ուշադիր ընտրություն կատարում, և դրանից հետո ցնցումներ են լինում։ Պառլամենտականի դեպքում թաղային հեղինակությունները շատ հանգիստ կարող են տվյալ թաղում կարգել ցանկացած քաղաքական դեմքի՝ կեղծելով, ընտրակաշառք բաժանելով, իրենց ընտրողներին կոչ անել, տղերք կան՝ կոչ են անում ընտրել իրենց Հանրապետական կուսակցությանը։ Իր ելույթում նա խրամատից դուրս չգալու կոչ էր անում. եթե գլխավոր հրամանատարն իր տեղում չի, ապա ի՞նչ արժեք ունի դա։
–Եթե Սերժ Սարգսյանը գնա սահմանադրական փոփոխությունների, որքանո՞վ է հնարավոր, որ կհասնի հաջողության։
–Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն այդ հարցի շուրջ։ Ի նկատի ունեմ ընդդեմ հանրաքվեի ու սահմանադրական փոփոխությունների։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկրում իրավիճակը սրվի, և կարծես «Մայդանի» են փորձում տանել։
Համոզված եմ, որ պետք է միավորվեն նույնիսկ այն մարդիկ, որոնք կարող են պառլամենտականին կողմնակից լինել, բայց պետք է հասկանան, որ այդ գործիքն օգտագործվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար։ Դա նշանակում է, որ Հայաստանում այլևս մարդ չի մնալու։
Դրա համար ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, իսկ քաղաքական ուժերը վերցնեն պատասխանատվություն, որովհետև ամեն մեկս պատասխան ենք տալու գալիք սերունդներին պասիվության համար... «քառյակում» կա կուսակցություն, որը պառլամենտական համակարգի կողմնակից է, բայց պետք է հասկանալ, որ դրա ժամանակը չէ։ Եթե նախորդ Սահմանադրության պայմաններում՝ մինչև 2005 թվականի փոփոխությունները, նախագահը կարող էր վարչապետի ու, ասենք, Ազգային ժողովի նախագահի հետ Ավշարի գործարանում խաշ ուտել ու որոշել պառլամենտը ցրել, ապա հիմա դա գոնե չկա։ Ավելին՝ եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ ընդդիմադիրները որևէ փաստարկ չունեն, հակառակն ասեմ՝ իշխանությո՛ւնը որևէ փաստարկ չունի, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Սահմանադրությունը որևէ ձևով չի կարող պատճառ լինել, որ երկիրը թալանում են, որ օֆշորներում գումարներ ունեն, ցանկացած ոլորտում ձախողումներ ունենք... Հայաստանի պարագայում պառլամենտականը կնշանակի կոլեկտիվ անպատասխանատվություն։
–Լուրեր են շրջանառվում, որ Սուրիկ Խաչատրյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։ Եթե Սերժ Սարգսյանը գնա այդ քայլին, ինչո՞վ է այնն ըստ Ձեզ, պայմանավորված լինելու։
–Ես մեկ առիթով ասել եմ, նույնիսկ պառլամենտում եմ ասել՝ եթե հանկարծ Նժդեհն իր թեկնածությունը դներ Սյունիքում, Հանրապետականը միևնույն է կպաշտպաներ Սուրիկ Խաչատրյանին։ Մեկնաբանություններն ավելորդ են։
Ի հավելումն՝ ասեմ, որ Վահրամ Սահակյանի գիրքը՝ «Վարձու ինքնասպաններ», վերաբերում է իշխանությունների վարձու ինքնասպան հաճախորդներին՝ քաղաքական գործիչների տեսքով, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգվի։ Նրանք ավելի շուտ աշխատում են ընդդիմության դեմ՝ հագած ընդդիմադիրի դիմակ։ Այդ մարդկանց պարզապես պետք է ասվի, որ պատասխան եք տալու ձեր սերունդների, ձեր ժառանգների առաջ, որովհետև չի կարելի ամեն ինչ անել՝ վարկաբեկելու համար վերջին հնարավորությունը, որը ժողովուրդը «քառյակի» հետ միասին կարող է իրագործել. խոսքը վերաբերում է իշխանափոխությանը։ Ե՛վ Գեղամյանը, և՛ մյուս հաճախորդները... իրենց կյանքը շատ կարճ է։ Սերժ Սարգսյանն անխնա է օգտագործում այդ մարդկանց, չի խնայում։ Օրինակ՝ որքան ես տեղյակ եմ՝ Ռոբերտ Քոչարյանին Գեղամյանը մի քանի անգամ դիմել է՝ մարդու միջոցով հանդիպել, բայց Քոչարյանն այդ հարցում շատ սկզբունքային էր, և, կարելի է ասել, Գեղամյանի վարկանիշն այն ժամանակ բարձր էր, և նպատակ չուներ փչացնելու։ Հիմա էլ կան նեոգեղամյաններ, որոնք նույնպես անխնա օգտագործվում են։ Եվ, ի տարբերություն Գեղամյանի, նոր հաճախորդներն էապես անտաղանդ են, և նրանց մոտ բացակայում են էմոցիան ու էքսպրեսիան։ Նրանք աշխատում են Լևոն Տեր–Պետրոսյանի, Քոչարյանի, «քառյակի», «Բարգավաճ Հայաստանի» դեմ։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց կյանքը շատ կարճ է, և Սերժ Սարգսյանով ավարտվելու է նրանց կարիերան։
Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանով ավարտվելու է հաճախորդների կարիերան»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ նիստում։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը