Լրահոս

11.09.2009 17:37


Նամակ մարտի 1-ի դեպքերն ուսամնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին

Նամակ մարտի 1-ի դեպքերն ուսամնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին

Հարգելի պարոն Նիկոյան,

 Ձեզ ենք ուղարկում տեսասկավառակ մեկ լուսանկարով' 2008թ. մարտի 1-ին ժամը 16.00-ից 17.00-ի սահմաններում, Մելիք Ադամյան փողոցում գտնվող բանակային զինվորական համազգեստով հանդերձավորված և ինքնաձիգերով զինված անձնաց պատկերներով։ Մինչեւ Ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը, ակնկալում ենք, որ ԱԺ հանձնաժողովը կպարզի.

-Արդյո՞ք բեռնատար մեքենայի մեջ գտնվող, ինքնաձիգերով զինված համազգեստավոր անձինք զինծառայողներ են։  Եթե այո, ապա ՀՀ ԶՈՒ ո՞ր կառույցի և ո՞ր ստորաբաժանման մարտիկներ են:

-Արդյո՞ք նույն լուսանկարի երկրորդ պլանում պատկերված դիմակավոր, սև համազգեստով զինված անձինք զինծառայող կամ ոստիկանական հատուկ նշանակության  ջոկատային ստորաբաժանումների մարտիկներ են: Եթե այո, ապա ո՞ր ստորաբաժանումից են:

Տեղեկացնում ենք, որ խնդրո առարկայի առնչությամբ Փաստահավաք խմբի՝ Ձեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում կան արժեքավոր նյութեր:

Հարգանքով`

Նախկին Փաստահավաք խմբի անդամներ

Ա. Քոչարյան

Ս.Սաֆարյան

Այս խորագրի վերջին նյութերը