Լրահոս

26.01.2011 14:30


ԱԺ պատգամավոր. «Որքան մենք պատրաստ լինենք պատերազմին, այնքան դրա հավանականությունը քիչ կլինի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին ու հրադատարի խախտման դեպքերին։ Պատգամավորը, կապված այն մտահոգության հետ, թե արդյո՞ք պատերազմ վերսկսվելու հավանականությունը մեծ է, պատասխանեց, որ որքան մենք պատրաստ լինենք պատերազմին, այնքան դրա հավանականությունը նվազ կլինի։ Նա նշեց, որ վերջերս ՀԱՊԿ շրջանակներում ձեռք բերված պայմանվորվածությունները մեզ թույլ է տալիս ավելի վստահ նայել ապագային խաղաության ապահովման տեսակետից։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից շփման գծում հարդադարի ռեժիմի խախտման փորձերին, ապա Գ. Մինասյանի կարծիքով՝ պետք է ցանկացած այդպիսի սանդրանքին արժանի պատասխան տանք, որպեսզի հաջորդ անգամ ադրբեջանական կողմը շատ ավելի խորը մտածի նախքան որևէ քայլի ձեռնարկումը։

Այս խորագրի վերջին նյութերը