ԲՀԿ–ն դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանի ներկայացրած համաձայնագրին
Խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության է դրվել Սերժ Սարգսյանի ներկայացրած «2014թ. մայիսի 23–ին ՀՀ կառավարության և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված կրթության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ–ն քվեարկելու է դեմ։
–ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը քանիցս ասել է՝ մեզ համար ընդունելի չէ վարկային պարտավորություններն անընդհատ և հետևողականորեն ավելացնելը՝ դրանով իսկ մեր արտաքին պարտքը հասցնելով հոբելյանական հինգ միլիարդի սահմանագծին,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։
Օրինագիծը, այդուհանդերձ, ընդունվել է 72 կողմ, 26 դեմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԲՀԿ–ն դեմ է քվեարկել նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին։
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Կառավարությունն ապատեղեկատվությունէտարածել՝ նշելով, թե նախագիծը քննարկվել է հասարակական և բնապահպանական բազմաթիվ հ/կ–ների հետ։
ԲՀԿ–ն դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանի ներկայացրած համաձայնագրին
Խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության է դրվել Սերժ Սարգսյանի ներկայացրած «2014թ. մայիսի 23–ին ՀՀ կառավարության և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված կրթության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ–ն քվեարկելու է դեմ։
–ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը քանիցս ասել է՝ մեզ համար ընդունելի չէ վարկային պարտավորություններն անընդհատ և հետևողականորեն ավելացնելը՝ դրանով իսկ մեր արտաքին պարտքը հասցնելով հոբելյանական հինգ միլիարդի սահմանագծին,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։
Օրինագիծը, այդուհանդերձ, ընդունվել է 72 կողմ, 26 դեմ և 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԲՀԿ–ն դեմ է քվեարկել նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին։
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Կառավարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախագիծը քննարկվել է հասարակական և բնապահպանական բազմաթիվ հ/կ–ների հետ։
7or.am