-Բացառված է։ Ներկա ձևակերպումներով բացառված է, որ մեր խմբակցությունը կողմ քվեարկի արձանագրություններին։ Եթե մենք կարող ենք փաստաթղթերն այնպես վերաձևակերպել և փոփոխությունների ենթարկել, որ դրանք ընդունելի լինեն, մենք կմտածենք դրա մասին։ Սակայն այս վիճակով, բնականաբար, Դաշնակցությունը կողմ չի քվեարկի,-«Ազգային ժողովում ՀՅԴ-ն կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ» հարցին «Դե ֆակտո» ակումբում պատասխանել է Աղվան Վարդանյանը։
Նա հույս է հայտնել, որ կոալիցիայի մեջ մտնող շատ ու շատ պատգամավորներ ևս ի վերջո կհասկանան, թե ինչ վտանգներ կան այդ փաստաթղթերում։
-Կարծում եմ՝ մենակ չենք լինի այս առումով. «Ժառանգության» մնացած պատգամավորները ևս դեմ կլինեն։ Չեմ բացառում հանգամանքների այնպիսի դասավորություն, երբ ոչ թե մենք միայնակ կլինենք, այլ ամբողջ խորհրդարանը մերժելու առումով կլինի միաձայն,-ասել է նա։
Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, Ա.Վարդանյանը պատասխանել է, որ Դաշնակցությունը մանդատները վայր դնելու նպատակ առայժմ չունի, և նրա նպատակը առկա վտանգները, հնարավոր բացասական զարգացումները կանխելն է.
-Բնականաբար, եթե տեսնենք՝ բոլոր քայլերը սպառված են, ամեն ինչ հնարավոր է. որևէ մեկը որևէ բան չի բացառում։ Կարծում եմ՝ դեռ մեր զինանոցը սպառված չէ։
ՀՅԴ–ն կողմ չի քվեարկի

7or.am