Լրահոս

10.09.2014 12:09


Օրինագիծը հ/կ–ների հետ իրոք չի քննարկվել. ԲՀԿ–ն ճշտել է հատ–հատ

Օրինագիծը հ/կ–ների հետ իրոք չի քննարկվել. ԲՀԿ–ն ճշտել է հատ–հատ

Այսօր ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը։

Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Կառավարության ներկայացուցիչը հանձնաժողովի նիստում ապատեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախագիծը քննարկվել է հասարակական և բնապահպանական բազմաթիվ հ/կ–ների հետ, ովքեր համաձայնել են օրինագծում արտահայտված մոտեցումներին։

Սա խիստ արատավոր աշխատաոճ է,–ասել էր Ն. Զոհրաբյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պնդել էր, որ օրինագծին կից ներկայացված է այն հ/կ–ների ցանկը, որոնց հետ քննարկվել է նախագիծը։

Այսօրվա նիստում, սակայն, Ն. Զոհրաբյանն ընդգծել է, որ ցանկում ներկայացված հ/կ–ների հետ նախագիծն իրոք չի քննարկվել։

–Երեկ մենք զանգահարել ենք այդ հասարակական կազմակերպություններին, և նրանք հայտնել են, որ այս տարբերակը նրանցից և որևէ մեկի հետ չի քննարկվել։ Ճշտել ենք հատ–հատ,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը