Լրահոս

11.09.2009 16:01


Աղվան Վարդանյան. «Եթե այդպիսի մարդիկ են գնում ՀԱԿ, «Ժառանգությունը» դրանից միայն կշահի»

Աղվան Վարդանյան. «Եթե այդպիսի մարդիկ են գնում ՀԱԿ, «Ժառանգությունը» դրանից միայն կշահի»

-Երբ Զոյա Թադևոսյանն ասում է, որ իրեն մեղադրում են, որ համագործակցել է ՀԱԿ-ի, այսինքն՝ հայ ժողովրդի հետ, ապա այսպես մտածող մարդը պետք է որ ՀԱԿ անդամ լինի։ Այդ մարդը չի կարող ՀԱԿ-ին համարել հայ ժողովուրդ և «Ժառանգության» անդամ լինել։ Եթե այդպիսի մարդիկ են գնում ՀԱԿ, «Ժառանգությունը» դրանից միայն կշահի։ Եթե սա է մտածողությունը, ապա սրանք տարբեր գաղափարախոսություն, տարբեր նպատակներ ունեցող մարդիկ են և չեն կարող մի տեղում լինել,- «Ժառանգություն» կուսակցության մասին խոսելիս՝ «Դե ֆակտո» ակումբում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ցանկացած «քիչ թե շատ կայացած», հատկապես խորհրդարանական կուսակցության պարագայում նմանատիպ ներքին լարումները, պառակտումները» ցավալի են քաղաքական դաշտի համար։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն»-ՀՅԴ համագործակցությանը, ապա Աղվան Վարդանյանն ասել է.

-Սպասենք՝ «Ժառանգությունն» իր հարցերը լուծի, վերջացնի, կտեսնենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը