Թեհրանը և «վեցնյակը» պայմանավորվել են մի շարք վիճելի հարցերի շուրջ
Իրանը և «վեցնյակը» պայմանավորվածության են եկել մի շարք վիճելի հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչին։ «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ լուծված և չլուծված հարցերի հարաբերակցությունը գնահատելով 70/30՝ Արաքչին համոզմունք է հայտնել, որ «Նյու Յորքում սեպտեմբերի 18-ին Իրանի միջուկային ծրագրով նախատեսված բանակցություններին կողմերը կգան վերջնական համընդգրկուն համաձայնության»։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ չլուծված հարցերից Արաքչին նշել է ռեակտորը ծանր ջրի վրա Արաքում։ Միջազգային փորձագետների անհանգստությունն առաջացնում է ռեակտորի կառուցվածքը, որը, ենթադրաբար, թույլ է տալիս պլուտոն արտադրել։ Արաքչին ընդգծել է «համաձայնագրի կարևոր պայմանները՝ ուրանի հարստացումը, խաղաղ ատոմային էներգետիկայի համար Իրանի իրավունքի ճանաչումը, որը կարևոր է երկրի հետագա արդյունաբերական զարգացման համար»։
Նա նաև նշել է, որ ամբողջապես կատարել են Ժնևյան համաձայնագրի պայմանները, և ՄԱԳԱՏԷ–ի վերջին զեկույցը հաստատել է դա։ Արաքչին շեշտել է նաև, որ հետագա համաձայնագրի կարևոր կետերից մեկը պետք է լինի ԱՄՆ–ի, ԵՄ–ի և ՄԱԿ–ի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների չեղարկումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։