ՀՀԿ–ական պատգամավոր. «Ինձ մտահոգում է 2018թ. նախագահի թեկնածուի հարցը»
Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ
–Երբևէ մտածե՞լ եք՝ որն է Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը։
–Այսօրվա վիճակով դա շատ դժար պատասխանելի հարց է, որովհետև երբ խորանում ես, օրինակ, իմ ընտրատարածքում և՛ ժամանակավոր աշխատողներն են շատ (ժամանակին եղել են և հիմա էլ կան), և՛ արտագաղթողներ կան։ Բայց այդ հարցի պատասխանը մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ Երբ որ խորանում ես այդ հարցի մեջ, պետք է խորանաս քաղաքացու ունեցած հարաբերությունների մեջ։ Օրինակ՝ մեկը այստեղ կարող է հարևանի հետ կռվել, գնալ Ռուսաստան, մեկը եղբայր ունի այնտեղ, գնա Ռուսաստան։ Այնքան բարդ է արտագաղթի պատճառները գտնելը։
–Փոխարենը՝ Սերժ Սարգսյանը շատ հեշտ գտել էր՝ նշելով, որ Սփյուռքն է մագնիսի նման ձգում, և չավարտված պատերազմ ունենք։
–Ես ինքնս էլ ասացի, որ եթե մեկն այնտեղ եղբայր կամ հարազատ ունի, ինքը պոտենցիալ արտագաղթող է։ Չգիտեմ՝ ինչու, Ռուսաստանի կյանքը թեկուզ և դժվար, բայց մեր քաղաքացիներին ձգում է։ Պատճառներ կան, Սերժ Սարգսյանն այդ երկուսն է ասել։
–ՀՀԿ խորհրդի նիստում էլ նա հրահանգեց հանրապետականներին չբացակայել ԱԺ–ի աշխատանքներից և չլքել «խրամատը»։ ՀՀԿ–ն քվորումի խնդի՞ր ունի, որ բացակայությունների հարցն այդպես սուր է դրված։
–Ինչի աշխատանքային կարգապահության մասին չի կարելի խոսե՞լ երբևիցե։ Չի՞ եղել ինչի, որ մենք եկել ենք, և քվորում չի եղել։ Եղել է, չէ՞, նման դեպք, բա չխոսե՞նք դրա մասին։ Դա նորմալ է։ Մենք քանի՞ պատգամավոր ունենք, հաշվե՛ք, կտեսնեք՝ ունե՞նք քվորումի խնդիր, թե ոչ։ Եթե հինգ հոգի գնան գործուղման, իհարկե, կունենանք քվորումի խնդիր։
–Որպես ՀՀ քաղաքացի, ոչ որպես ՀՀԿ–ական՝ չե՞ք մտահոգվում, որ Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել։
–Վերարտադրվելուն ուղղված ոչ մի գործողություն ես չեմ տեսնում։
–Սահմանադրական փոփոխությունները դրա վառ ապացույցը չե՞ն։
–Սահմանադրական փոփոխությունները միշտ էլ եղել են։ Երբ 1995թ. ընդունել եք Սահմանադրությունը, սկսել ենք խոսել փոփոխությունների մասին։ 2005թ. արել ենք փոփոխություն, հետո նորից սկսել ենք խոսել փոփոխությունների մասին։ Ամեն ընտրությունից առաջ բոլոր քաղաքական ուժերը խոսել են խորհրդարանական կառավարման համակարգի մասին։ Եթե քաղաքական ուժերը գտնում են, որ անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման համակարգը, հիմա Սերժ Սարգսյանն առաջարկում է հանրությանն այդ սխեման։ Կընդունի՞ հանրությունը՝ լավ, չի՞ ընդունի՝ էլի լավ. կասենք՝ չընդունեցինք։
–Բայց հանրության կարծիքը դուք չեք լսում։ 80%–ը դեմ էր կուտակայինին, բայց իշխանությունը դա հաշվի չառավ։
–Հանրության կարծիքը՝ Սահմանադրության հետ կապված, քվեարկությամբ կերևա։ Իսկ ինչ վերաբերում է կուտակայինին, ապա այդ համակարգը մենք ընդունել ենք որպես քաղաքական ծրագիր. դա 2003թ. որդեգրվել էր որպես փոփոխություն սոցիալական ոլորտում, ինչը մենք կատարել ենք։ Հանրությունը երբ որ բողոքեց, և քաղաքական ընդդիմությունը Սահմանադրական դատարանում փորձեց վիճարկել սահմանադրականության հարցը, այն հոդվածները, որոնք ճանաչվեցին հակասահմանադրական, բոլորը փոխվեցին, և հանրությանը տրվեց ժամկետ՝ ուղիղ երեք տարի՝ մինչև 2017թ. հուլիսի 1–ը, որպեսզի հանրությունը նորից կատարի իր ընտրությունը։ Այսինքն, այս ընթացքում իշխանությունը, համապատասխան լիազոր մարմինները պետք է կարողանան հանրությանն ընթեռնելի, հասկանալի հասցնել սոցիալական այս համակարգի փոփոխության իմաստը, և այդ ժամանակը դրա համար ենք վերցնում, որպեսզի կարողանանք հանրության հետ աշխատել։ Կուզե՞ն՝ լավ, չե՞ն ուզի՝ էլի լավ։ Ժամանակ ենք վերցրել հանրությանը ծանոթացնելու և հանրության կարծիքը փոխելու համար։
–Եթե հանրաքվեն չկեղծվի, և իրոք արտահայտվի հանրության դեմ լինելը սահմանադրական փոփոխություններին, և Սերժ Սարգսյանն այլևս դառնա հեռացող, դուք պատրա՞ստ եք նրա հետ լքել քաղաքական ասպարեզը։
–Հարցն ավելորդ է։ Եթե վաղը դու ընկնես ավտոբուսի տակ, Աստված չանի՝ քո ոտքը ջարդվի, քո մոտիկ մարդը պիտի գա ընկնի, ոտքը ջարդի՞։
–Այսինքն, չե՛ք հեռանա քաղաքականությունից։
–Ես նման բան չասացի։ Ուղղակի հարցը տեղին չէ։
–Մտածե՞լ եք՝ Սերժ Սարգսյանի իրավահաջորդն ով է։
–Ինձ չի մտահոգում Սերժ Սարգսյանի իրավահաջորդի հարցը։ Ինձ կարող է մտահոգել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը։ Ես միայն մեր մոտի մասին չեմ խոսում, ինձ մտահոգում են 2018թ. թեկնածուների հարցը։
–Եվ ո՞վ է լինելու ՀՀԿ–ի թեկնածուն։
–Չգիտեմ, ժամանակը կգա՝ կիմանամ։
–Իսկ ինչո՞ւ է մտահոգում այդ հարցը։
–Որովհետև ես հայ եմ, այս հող ու ջրում եմ ապրում։ Ձեզ չի՞ մտահոգում այդ հարցը։
–Ինձ մտահոգում է այն, որ բոլոր ոլորտներում ձախողված Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել։
–Սերժ Սարգսյանը հաստատ նախագահ չի լինելու, որովհետև 2018թ. նա արդեն նախագահ չի կարող լինել։ Սերժ Սարգսյանը 2018թ. չի՛ լինելու նախագահ, ձեր այդ մտահոգությունը փարատվել է։
–Բայց եթե կարողանա Սահմանադրությունը փոխել, «գենսեկի» կարգավիճակով ավելի շատ լիազորություններ կունենա, քան նախագահը։
–Ես հստակ Սերժ Սարգսյանին չեմ մեղադրի սահմանադրական փոփոխությունների համար, որովհետև այդ պահանջն ավելի շատ ներկայացրել են բոլոր քաղաքական ուժերը, քան թե Հանրապետականը։
–Բայց քաղաքական ազդեցիկ ուժերի մեծամասնությունը դեմ է այդ փոփոխությանը։
–Մի երկու տարի հետ գնացեք, բոլորը պառլամենտական կառավարում էին ուզում։
–Որովհետև այն ժամանակ խոսքը զուտ միայն կառավարման համակարգի փոփոխության մասին էր, ոչ թե Սերժ Սարգսյանի վերարտադրության։
–Ես կարծում եմ՝ դա ռեալ չէ։ Պետական կառավարման համակարգը որևէ կուսակցության կամ անձի ցանկության հետ կապ չունի։ Պետական կառավարման համակարգը ժողովրդի համար է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը