Վարդան Խաչատրյանը կխոսի վաղը, իսկ Մովսես Արիստակեսյանը կպայքարի արդարության հասնելու համար
-Ես մշտապես խնդրել և պահանջել եմ վարչության անդամներից, այդ թվում՝ օրենսդրում աշխատող տհաս օրենսդիրներից, որ պահպանեն կուսակցության կանոնադրությունը, կատարեն համագումարի որոշումները։ Ահա դրա համար եմ ես նրանց զզվեցրել,-Մամուլի ազգային ակումբում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը։
Նա նշել է, որ դեռևս օգստոսի 27-ին կուսակցության վարչության անդամներ Զոյա Թադևոսյանը, Վարդան Խաչատրյանը, Արթուր Սարդարյանը և Մովսես Արիստակեսյանը դիմում են գրել վարչության նախագահ Անահիտ Բախշյանին, որ արտահերթ վարչության նիստ հրավիրի, բայց պատասխան չեն ստացել։
-Մենք պահանջել ենք քննարկել վարչության կայացրած որոշումները, մասնավորապես՝ Հովսեփ Խուրշուդյանի կողմից Վարդան Խաչատրյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների քննարկումը և վարչության ընտրություններում կեղծիքներ թույլ տված Արմեն Մարտիրոսյանի վարքը քննելու դիմած կուսակցության 9 անդամների դիմումների քննարկումը,-նշել է նա։
Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ իրենք շարունակելու են պայքարը ճշմարտության բացահայտմանը հասնելու համար։ Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանն էլ «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ այս դեպքերի կապակցությամբ երեկոյան ելույթ կունենա հեռուստատեսությամբ, որից հետո արդեն կխոսի «Ժառանգության» ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

7or.am