Սուրեն Սուրենյանց. «ՀԱԿ–ը պատրաստ է նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ և հատկապես արտաքին խնդիրների շուրջ ձևավորել հնարավորինս ընդհանրական մոտեցումներ»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է.
-Այդ հարցում մենք ողջունում ենք դրական որևէ նախաձեռնություն։ Ասեմ, որ ընդդիմությունն իր մտավոր կազմակերպչական պոտենցիալով շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ իշխանությանը։ Եթե մեր քաղկալանավոր ընկերներն ազատ արձակվեն, հենց նույն պահին ՀԱԿ-ը պատրաստ է նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ և հատկապես արտաքին խնդիրների շուրջ ձևավորել հնարավորինս ընդհանրական մոտեցումներ։ Նույնիսկ այս հակադրության միջավայրում չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների մասով ՀԱԿ-ի գործիչների հնչեցրած գնահատականները խանգարում են իշխանությանը. ճիշտ հակառակը։
Նա նաև ասել է, որ իրենք մշտապես քննադատել են այդ գործընթացի տեսանելի թերություններն ու բացթողումները՝ նշելով նաև որոշակի առաջընթացները։ Նա հիշեցրել է, որ իրենք, որպես ընդդիմություն, երբեք ծաղրական չեն արտաբերել «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը. ըմբռնումով են մոտեցել և Գյուլի այցի հետ կապված՝ հետաձգել են անցած տարվա սեպտեմբերին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքը, և նույնիսկ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ 2 վերապահում-մտահոգության կողքին տեղ է գտել Հայ ազգային կոնգրեսի հստակ գնահատականը, որ արձանագրությունները դրական տեղաշարժ են ապահովել հայ-թուրքական հարաբերությունների կայացման գործում։
Նրա կարծիքով ՀԱԿ-ն այս առումով ամենաշահեկան քաղաքական միավորումներից մեկն է, քանի որ «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ամբողջ տարիների ընթացքում բանաձևել է հայ-թուրքական հարաբերությունների մոտեցումները, հնարավոր քայլերը և այս առումով ՀԱԿ-ն իսկապես, գոնե ՀԱԿ-ի առաջնորդի մակարդակով, շատ հստակ դիրքորոշումներ ունի»։

7or.am