Լյուդմիլա Սարգսյան. «Բնապահպանական ամենահիմնարար օրենքն ընդունվել է կեղծիքներով»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Հայ ազգային կոնգրեսը դեմ է քվեարկելու այս տեսքով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմանը:
Նախքան հիմնավորումներ ներկայացնելը՝ հարկ եմ համարում անդրադառնալ որոշ նրբությունների, որոնք պատճառ են դարձել այս օրինագիծը հապճեպ կերպով ընդունելու համար: Հիշեցնեմ նաև, որ այս օրենքը մոտ 2 ամիս առաջ՝ հունիսի 21-ին, ընդունվել էր նույն՝ 24- ժամյա ռեժիմով, և դա այն դեպքում, երբ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ հասարակական կազմակերպություններին հավաստիացրել էին, թե քվեարկության դնելուց առաջ կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ:
Խնդիրը հետևյալն է՝ այս օրենքի ընդունումը հանդիսանում է այն նախապայմաններից մեկը, որի պարագայում Համաշխարհային բանկը պետք է Հայաստանի կառավարությանը տրամադրի վարկային միջոցներ: Մեկ այլ նախապայման էլ այն էր, որ օրենքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի և հավանություն ստանա մասնագետների և բնապահպանական կազմակերպությունների կողմից, ինչի համար օրինագծի մշակման աշխատանքներին ներգրավվել էին նաև հանրային հատվածի ներկայացուցիչները:
Ինչպես հետագայում պարզվեց, սույն թվականի հունիսի 21-ի արտահերթ նիստում 24-ժամյա ռեժիմով ընդունված օրենքը չէր համապատասխանում օրենքի այն նախագծին, որը մշակվել էր հանրության մասնակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Այդ առնչությամբ՝ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնագետները, ովքեր մասնակցել էին սույն օրենքի նախագծի մշակման աշխատանքներին, հայտարարություն տարածեցին այն մասին, որ օրենքն ընդունվել է կեղծիքներով, և Համաշխարհային բանկից պահանջեցին կառավարությանը չտրամադրել այն վարկային միջոցները, որոնք պայմանավորված էին նաև այս օրենքի ընդունմամբ:
Այս ամենից հետո կառավարությունը կրկին ներկայացնում է ընդամենը 2 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր նախագիծ, կրկին հապճեպ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով, և կրկին առանց հանրության և մասնագետների հետ քննարկումներ անցկացնելու: Այս օրինագիծը մշակած մասնագետների կողմից մեզ ներկայացված դիտարկումները հիմք են հանդիսանում դեմ քվեարկելու այս նախագծին՝ հետևյալ հիմնավորումներով.
Որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչո՞ւ է 1-ից 10 մեգավատ հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանների կառուցումը ներառված Գ/ կատեգորիայում, որի պարգայում, ըստ էության՝ չի իրականացվում բնապահպանական ռիսկերի լուրջ փորձաքննություն: Սա լրջագույն հետընթաց է նախորդ՝ 1995 թվականին ընդունված օրենքից, որի պարագայում այդ գործունեության համար պահանջվում էր լիարժեք բնապահպանական փորձաքննություն:
Նույն՝ Գ/ կատեգորիայում է նխատեսված նաև 1500 քառակուսի մետրից ավելի կառուցապատման մակերես ունեցող քաղաքաշինական կառույցների համար բնապահպանական փորձաքննության իրականացումը, ինչը ևս անընդունելի է և անթույլատրելի հետընթաց նախորդ օրենքի համեմատ՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչպիսի հանրային կարևորություն է այժմ ներկայացնում, այսպես կոչված՝ կետային կառուցապատման հիմնախնդիրը:
Օրինագծում ներկայացված չէ հանրության մասնակցության պատշաճ ընթացակարգը, որը բացակայում է ինչպես ընդունված օրենքում, այնպես էլ առաջարկվող փոփոխություններում:
Սույն օրինագծի հիմնավորման մասում նշված է, որ այս փոխություններից հետո ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը լիովին համապատասխանելու է Օրհուսի կոնվենցիայի պահանջներին և միջազգային լավագույն փորձին:
Մասնագետների հավաստմամբ, ինչպես սույն օրինագծով առաջարկվող փոփոխությունները, այնպես էլ հունիսի 21-ին կեղծիքներով ընդունված օրենքը մի շարք կետերով հակասում են Օրհուսի կոնվենցիայի պահանջներին:
Մասնավորապես, օրենքի նախագծում բացակայում է հասարակական կազմակերպությունների և բացասական բնապահպանական ազդեցություն կրող համայնքի բնակիչների իրավունքը դատարան դիմելու վերաբերյալ, ինչը Օրհուսի կոնվենցիայի ուղղակի պահանջն է: Որպես լրացուցիչ հիմնավորում՝ հիշեցնեմ նաև, որ երկու ամիս առաջ Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հանդիպման ժամանակ հաստատվել է Համապատասխանության կոմիտեի կայացրած որոշումը այն մասին, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիան և չի ապահովել դատարան դիմելու իրավունքը՝ առաջարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով այս հարցը լուծել:
Հիմնավորված չէ այս օրենքի նախագիծը 24-ժամյա ռեժիմով ընդունելու և օրենքով սահմանված ընթացակարգերը շրջանցելու անհրաժեշտությունը: Այս հապճեպությունն անընդունելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ այս օրենքը կարգավորում է շատ բարդ մասնագիտական հարցեր, որոնց քննարկման համար պահանջվում է ոլորտի մասնագետների լիարժեք ներգրավվածություն:
Խորհրդակցելով մասնագետնրի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ առաջարկում ենք հետաձգել այս օրինագծի քննարկումը և օրենքի փոփոխությունների նախագծում ներառել մեր կողմից ներկայացվող առաջարկությունները, որոնք այսօր կտրամադրենք գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին:
Զուգահեռաբար առաջարկում ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ հրավիրելով ոլորտի մասնագետներին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ կողմերի»:

ilur.am