Վերլուծաբան. «Մենք նույնիսկ զորահավաքի մեջ խտրականություն ունենք»
Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայկական բանակում վերջին շրջանում աղմուկ հանած ինքնասպանության, սպանության դեպքերին՝ ասել է, թե բանակի իրականությունը ընդամենը կենսական խնդիրների իրական արտացոլումն է։
-Հայաստան հարաբերական բաց համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, և երբ մենք այդ բաց համակարգից մտնում ենք փակ համակարգ՝ բանակ, այդ խնդրները քառակի, եթե ոչ տասնապատիկ, սրվում են, և մենք ունենում ենք այն, ինչ ունենում ենք։ Այդ ինքնասպանությունների շարանը այն հոգևոր ինքնասպանությունների շարանն է, որն ամեն վայրկյան իրականացվում է հասարակության ներսում, և երբ մտնում ենք բանակ, այդ հոգևոր սպանությունը դառնում է ֆիզիկական,-ասել է նա։
Ըստ Անուշ Սեդրակյանի՝ ինչպե՞ս մենք կարող ենք կատարյալ զինվորի կերպար ստեղծել, երբ նույնիսկ զորահավաքի մեջ խտրականություն ունենք։
-Ինչպե՞ս մենք կարող ենք իդեալական զինվորի կերպար ստեղծել, եթե այդ իդեալը բոլորի համար չէ, եթե այն պետք է հիմնված լինի կա՛մ ֆինանսական բարեկեցության վրա, որը մենք չենք կարող ապահովել, կա՛մ գաղափարական բացարձակ ճշգրտության վրա։ Գաղափարական ի՞նչ ուղենիշներ են գալիս մեր հասարակությունից, մեր համակարգից ի՞նչ մեսիջներ են գնում բանակ, որ մենք զինվորից կամ հրամանատարից ինչ-որ բան պահանջենք, երբ բանակը միկրոսխեմա է, որն ավելի խիստ, ավելի այլանդակ կերպով արտացոլում է այն, ինչ մենք ունենք,-ընդգծել է նա։
Վերլուծաբանի խոսքերով՝ մարդիկ չգիտեն, թե ինչո՞ւ են գնում բանակ։
-Երբ 90-ականներին մարդիկ գնում էին մեռնելու, գնում էին մահվան առանց տագնապի, որովհետև կար մի նպատակ։ Ես ասում եմ, որ մարդիկ այսօր չգիտեն՝ ինչո՞ւ են գնում, և դա է ամենացավալին,-ասել է Անուշ Սեդրակյանը։
Նա պնդել է, որ իշխանությունները սիրախաղ են անում բանակի հետ, և հրամանատարական կազմն էլ գիտի, որ ինչ էլ անի, մեկ է, չի պատժվելու, դրա համար էլ իրեն ամեն ինչ թույլ է տալիս։
-Ես չեմ ասում, թե ավելի խստացնեն պատիժները, չգիտեմ՝ ինչեր անեն, բայց բանակում դիսցիպլինա է պետք,-ընդգծել է վերլուծաբանը։

7or.am