Լրահոս

07.01.2011 19:10


Օհան Դուրյանի այրու հայտարարությունը

Օհան Դուրյանի այրու հայտարարությունը

Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ XXդ.-ի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Օհան Դուրյանը: Նրա այրու հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Իր վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերն՝ իր հայրենիքի հետ էին: Մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար և որոնց հոգեվարքի պահին անգամ՝ չափ տվեց ... մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին իր հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները:

Օհան Դուրյանն ապրեց քաղաքացու և մտավորականի ամբասիր կյանքով և երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշվին: Մնաց իր սկզբունքների հավատարիմ, որ կոչված էին ծառայելու իր ժողովրդին: ժամանակներն ու մարդիկ անցողիկ են, արժեքները՝ մնայուն: Եվ Օհան Դուրյանն այդ մնայուն արժեքներից է: Նա գնաց, բայց շարունակում է ապրել իր մշակութային անգնահատելի ժառանգությամբ և իր հայրենիքի արժանավոր քաղաքացիների հոգիներում: Այն ամենն ինչ ուներ՝ Դուրյանը տվեց իր ժողովրդին: Եվ ժողովուրդն անշուշտ՝ կհատուցի նրա հիշատակին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն՝ այն անսահման և անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց' ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան:

Աղոթենք միասնաբար մաեստրոյի հոգու հանգստության համար:

Ալիս Դուրյան-Շամիրյան`
Օհան Դուրյանի այրին»

Այս խորագրի վերջին նյութերը