Լրահոս

11.09.2009 12:59


«Ժառանգության» վարչությունից հեռացված անդամները կդիմեն արդարադատության նախարարություն

«Ժառանգության»  վարչությունից հեռացված անդամները կդիմեն արդարադատության նախարարություն

Այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչությունից հեռացված Մովսես Արիստակեսյանն ասել է, որ կուսակցության կանոնադրության համաձայն՝ անձի մասին որոշում կայացնելիս պարտադիր է անձի ներկայությունը: Իսկ կուսակցությունից հեռացնելուց առաջ, տվյալ անձին 3 անգամ գրավոր պետք է դիմվի, ապա նոր՝ չներակայանալու դեպքում, կայացվի համապատասխան որոշում, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին «7 օր»-ի հետ զրույցում նշել էր, որ վարչության նիստի մասին հեռացված անդամներին տեղյալ պահվել է, սակայն վերջիններս չեն ներկայացել։ Ըստ Մ. Արիստակեսյանի՝ եթե «Ժառանգության» ներսում հարցը չլուծվի, իրենք կդիմեն նաև արդարադատության նախարարություն։                                                                                                                                                                                                                                                                                         

Այս խորագրի վերջին նյութերը