Լրահոս

11.09.2009 11:34


Պաշտոնական Անկարան Երևանից որոշակի քայլեր է սպասում

Պաշտոնական Անկարան Երևանից որոշակի քայլեր է սպասում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված արձանագրությունների շուրջ մեկնարկել են ներքաղաքական կոնսուլտացիաներ։ Թուրքիայում արձանագրություններն առաջին հերթին քննարկվելու են ըննդիմության հետ, որից հետո լինելու են խորհրդարանական լսումներ։ Դավուդօղլուն ասել է, թե հայկական կողմը ևս որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի իրենք  Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակահարմարության հարցում հնարավորություն ունենան համոզել ընդդիմությանը։

«Եթե Հայաստանը ձգտում է սահմանի արագ բացմանը, ապա նա ևս որոշակի քայլեր պետք է ձեռնարկի, հատկապես՝  Ղարաբաղի հարցում»,-ասել է Դավուդօղլուն։ Նա հերթական անգամ նշել է, որ սահմանի բացումը ինքնաբերաբար տեղի չի ունենա։

Ըստ «zerkalo.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը