Օբաման երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային պատժամիջոցները
ԱՄՆ առևտրային պատժամիջոցները Կուբայի դեմ երկարաձգվել են ևս մեկ տարով։ Ինչպես ուրբաթ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, նման որոշում ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Տնտեսական սահմանափակումները, ուղղված Կուբայի դեմ, գործում են 1917թ. թշնամու հետ առևտրի օրենքի հիման վրա։ Ինչպես նշվում է հուշագրում՝ ուղղված Սպիտակ տան կողմից պետքարտուղարին և ֆինանսների նախարարին, «դա պայմանավորված է ԱՄՆ ազգային շահերով»։
Առկա պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մինչև 2015 թվականի սեպտեմբերի 10-ը։
Ամերիկյան միակողմանի առևտրատնտեսական էմբարգոն Կուբայի նկատմամբ գործում է 1961 թվականից։ 1996 թվականին ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցների խստացման օրինագիծ է ընդունել, որը, մասնավորապես, թույլ է տալիս հայց ներկայացնել ամերիկյան սեփականությունից «շահույթ ստացող» արտասահմանյան ընկերությունների դեմ՝ ազգայնացված Կուբայի իշխանությունների կողմից։
ԱՄՆ կառավարությունը՝ Օբամայի գլխավորությամբ, 2009–ի հունվարից գալով իշխանության՝ հայտարարել էր Կուբայի նկատմամբ կուրսի շտկման՝ զգալի մեղմացման մասին։ Չնայած կուրսի զգալի փոփոխությանը՝ Կուբայի նկատմամբ, այնուամենայնիվ, էմբարգոն պահպանվել է։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։