Լրահոս

11.09.2009 10:39


Վենեսուելան կճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Վենեսուելան կճանաչի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունն ավելի շատ երկրներ կճանաչեն, և Վենեսուելան այդ գործընթացի խթանը կհանդիասանա։

Հինգշաբթի օրը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, Ուգո Չավեսը հայտարարել է Վենեսուելայի որոշման մասին՝ ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Մինչ այսօր երկու երկրների անկախությունը ճանաչել էին Ռուսաստանն ու Նիկարագուան։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, պատասխանելով օս լրագրողի հարցին, շնորհավորել է նրան Հարավային Օսիայի անկախության ճանաչման առթիվ։

Ըստ «rian.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը