ՆԱՏՕ–ի յոթ երկիր պայմանագիր է ստորագրել նոր ռազմական ձևավորում ստեղծելու մասին
Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Նորվեգիան և Նիդեռլանդներն Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթաժողովի ընթացքում պայմանագիր են ստորագրել էքսպեդիցիոն կորպուս ստեղծելու մասին։ Այս մասին հաղորդում է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արագ արձագանքման միացյալ ռազմական ուժերն Էստոնիային շատ լավ հնարավորություն են տալիս Մեծ Բրիտանիայի և ռազմական եղբայրության մյուս դաշնակիցների հետ շարունակելու աշխատանքը, որոնց հետ մենք համագործակցում ենք նաև Աֆղանստանում», – նշել է էստոնական պաշտպանական գերատեսչության ղեկավար Սվեն Միքսերը։
Նոր ռազմական ձևավորումը կստեղծվի առաջիկա տարիների ընթացքում՝ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, և կներառի դաշինքի նշված յոթ պետությունների ցամաքային ռազմուժը, ծովուժը և օդուժը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։