Հոգեբան. «Ամուսնալուծություններին նպաստում է տնտեսության ճգնաժամային վիճակը»
Հարցազրույց «Գոյ» հոգեբանական կենտրոնի մասնագետ, հոգեբան Հասմիկ Հակոբյանի հետ
–Կառավարության երեկվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել. նա նշէլ է նաև, որ ամուսնալուծության համար ձեռք բերված 3000վկայականը չի բավականացնում։ Ինչո՞վ է պայմանավորված ամուսնալուծությունների կտրուկ աճը։
–Սկզբի համար նշեմ, որ դրան նպաստում է տնտեսության ճգնաժամային վիճակը, որի փուլում գտնվում է Հայաստանը։ Երիտասարդները նախ շատ ուշ են կազմում ընտանիք, կազմելուց հետո էլ չեն կարողանում լուծել իրենց խնդիրները։ Սա՝ մեկ, երկրորդն էլ զույգերի անհամատեղելիությունն է. ուղղակի առանց ճանաչելու, միջնորդավորված ամուսնությունների արդյունքում հիմնականում ամուսնալուծություն է գրանցվում։ Ինչպես նաև տարիքային որոշակի սահման կա, որ այդ տարիքում պարզապես շատ իմպուլսիվ են լինում զույգերը, և մեր հասարակությունը սովոր է ամեն ինչը նորով փոխարինել, ոչ թե փորձել հին հարաբերությունները պահել։
–Հասարակության ու երկրի համար որքանո՞վ է դա վտանգավոր, առավել ևս՝ երկրում առկա դեմոգրաֆիայի համապատկերին։
–Բնականաբար, շատ վտանգավոր է, քանզի առանց այդ էլ մեզ մոտ արտագաղթը մեծացել է, ու նման քայքայիչ գործոնի ազդեցությամբ մեր բնակչությունը վտանգված է։ Վտանգված է հայ մարդու տեսակը։ Ծնելիությունը կպակասի, ընտանիքներ կքայքայվեն, արտաամուսնական կապերը կշատանան։ Բնականաբար, այդ ամենը վատ ազդեցություն ունի։
–Առաջ էլ են եղել ամուսնալուծություններ. ինչո՞ւ է հիմա՛ նման աճ գրանցվել։
–Նպաստող գործոններից մեկը նշեցի՝ հինը նորով փոխարինելը։ Ինչպես նաև՝ դաստիարակությունն էլ կարևոր դեր է խաղում։ Առաջ սովոր էին հարաբերությունները պահել ու կառուցել, այստեղ նաև փոքր–ինչ մարդկանց հասունության խնդիրն է կարևորվում։
–Կարելի՞ է դա որակել որպես հասարակության բարոյալքում։
–Պարզապես արժեքային համակարգն է փոխվել՝ մարդկանց բարոյահոգեբանական արժեքային համակարգը։ Սկսած մանկապարտեզից ու դպրոցից՝ երեխան աչքը բացում է, ու նրա համար նյութական արժեքներն ավելի առաջնային տեղ են գրավում։ Բարոյական խնդիրները երկրորդական են դառնում։
–Խոսելով ամուսնալուծությունների խնդրից՝ կարո՞ղ ենք ասել, որ մեզանում պարզեցվում է ընտանիքի գաղափարը։
–Ամուսնալուծությունների հետևանքով, այո, ընտանիքի գաղափարը, ես կարող եմ ասել, հետզհետե վերանում է։ Եթե առաջ միայնակ մայրերի թիվը շատ քիչ էր, քիչ էր խոսվում դրա մասին, ապա այսօր ակնհայտ կերպով կարող են իրենց ինչ–ինչ կապեր թույլ տալ ու ունենալ մեկ կամ երկու երեխա։ Ընտանիքի մոդելն աղավաղվում է։ Երեխան արդեն ոչ լիարժեք ընտանիքում մեծանալով՝ հետագայում ինքն էլ իր ընտանիքի մոդելը ճիշտ չի կարողանում պատկերացնել։ Չեմ խոսում այն մասին, որ այսօր ընդունելի է, որ նույն սեռի մարդիկ կարող են ամուսնանալ։
Հոգեբան. «Ամուսնալուծություններին նպաստում է տնտեսության ճգնաժամային վիճակը»
Հարցազրույց «Գոյ» հոգեբանական կենտրոնի մասնագետ, հոգեբան Հասմիկ Հակոբյանի հետ
–Կառավարության երեկվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնել է, որ ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել. նա նշէլ է նաև, որ ամուսնալուծության համար ձեռք բերված 3000 վկայականը չի բավականացնում։ Ինչո՞վ է պայմանավորված ամուսնալուծությունների կտրուկ աճը։
–Սկզբի համար նշեմ, որ դրան նպաստում է տնտեսության ճգնաժամային վիճակը, որի փուլում գտնվում է Հայաստանը։ Երիտասարդները նախ շատ ուշ են կազմում ընտանիք, կազմելուց հետո էլ չեն կարողանում լուծել իրենց խնդիրները։ Սա՝ մեկ, երկրորդն էլ զույգերի անհամատեղելիությունն է. ուղղակի առանց ճանաչելու, միջնորդավորված ամուսնությունների արդյունքում հիմնականում ամուսնալուծություն է գրանցվում։ Ինչպես նաև տարիքային որոշակի սահման կա, որ այդ տարիքում պարզապես շատ իմպուլսիվ են լինում զույգերը, և մեր հասարակությունը սովոր է ամեն ինչը նորով փոխարինել, ոչ թե փորձել հին հարաբերությունները պահել։
–Հասարակության ու երկրի համար որքանո՞վ է դա վտանգավոր, առավել ևս՝ երկրում առկա դեմոգրաֆիայի համապատկերին։
–Բնականաբար, շատ վտանգավոր է, քանզի առանց այդ էլ մեզ մոտ արտագաղթը մեծացել է, ու նման քայքայիչ գործոնի ազդեցությամբ մեր բնակչությունը վտանգված է։ Վտանգված է հայ մարդու տեսակը։ Ծնելիությունը կպակասի, ընտանիքներ կքայքայվեն, արտաամուսնական կապերը կշատանան։ Բնականաբար, այդ ամենը վատ ազդեցություն ունի։
–Առաջ էլ են եղել ամուսնալուծություններ. ինչո՞ւ է հիմա՛ նման աճ գրանցվել։
–Նպաստող գործոններից մեկը նշեցի՝ հինը նորով փոխարինելը։ Ինչպես նաև՝ դաստիարակությունն էլ կարևոր դեր է խաղում։ Առաջ սովոր էին հարաբերությունները պահել ու կառուցել, այստեղ նաև փոքր–ինչ մարդկանց հասունության խնդիրն է կարևորվում։
–Կարելի՞ է դա որակել որպես հասարակության բարոյալքում։
–Պարզապես արժեքային համակարգն է փոխվել՝ մարդկանց բարոյահոգեբանական արժեքային համակարգը։ Սկսած մանկապարտեզից ու դպրոցից՝ երեխան աչքը բացում է, ու նրա համար նյութական արժեքներն ավելի առաջնային տեղ են գրավում։ Բարոյական խնդիրները երկրորդական են դառնում։
–Խոսելով ամուսնալուծությունների խնդրից՝ կարո՞ղ ենք ասել, որ մեզանում պարզեցվում է ընտանիքի գաղափարը։
–Ամուսնալուծությունների հետևանքով, այո, ընտանիքի գաղափարը, ես կարող եմ ասել, հետզհետե վերանում է։ Եթե առաջ միայնակ մայրերի թիվը շատ քիչ էր, քիչ էր խոսվում դրա մասին, ապա այսօր ակնհայտ կերպով կարող են իրենց ինչ–ինչ կապեր թույլ տալ ու ունենալ մեկ կամ երկու երեխա։ Ընտանիքի մոդելն աղավաղվում է։ Երեխան արդեն ոչ լիարժեք ընտանիքում մեծանալով՝ հետագայում ինքն էլ իր ընտանիքի մոդելը ճիշտ չի կարողանում պատկերացնել։ Չեմ խոսում այն մասին, որ այսօր ընդունելի է, որ նույն սեռի մարդիկ կարող են ամուսնանալ։
Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը