Տնտեսական

05.09.2014 11:10


Հայաստանի բանկերում աճել են ժամկետանց վարկերը

Հայաստանի բանկերում աճել են ժամկետանց վարկերը

Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ՝ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 26,2 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.41%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:

B24.am-ի փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ՝ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 6.08%-ը կամ 112,82 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը:

Հուլիս ամսվա վերջի դրությամբ բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 1856,8 մլրդ ՀՀ դրամ:

2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%:

Այս խորագրի վերջին նյութերը