Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել Ֆիգարոյի հետ»
Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միության մեջ մտնելու որոշման մասին։ Թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունն է ներկայացնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
–Սերժ Սարգսյանը դրանից առաջ էլ ԵՄ-ի հետ էր ասոցացվում, իսկ դրանից առաջ, եթե հիշում եք, ներկայիս ԱԺ նախագահը սպառնում էր Իսլամական Համաժողովին անդամագրվել: Պարզ է, որ նման մարդիկ որևէ աշխարհայացք կամ արժեքային համակարգ չունեն: 2008թ. Սերժ Սարգսյանին Հայաստանի քաղաքացիները չեն ընտրել: Նրան ընտրել են Ռուսաստանը և արևմտյան երկրները, ու հասկանալի է, որ դա արել են որոշակի խոստումների դիմաց: Քանի որ Արևմուտքը և Ռուսաստանը հակամարտության փուլ են մտել, Սերժ Սարգսյանի վիճակը ծանրացել է: Կատարվող քայլերն անտրամաբանական են և մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն են տատանվում՝ կախված այն բանից, թե որ կողմն ավելի տպավորիչ կերպով կսպառնա: Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել Ֆիգարոյի հետ: Հիշո՞ւմ եք հայտնի կատակերգության ճարպիկ ծառային, որը միաժամանակ երկու տերերի էր ծառայում: Կատակերգությունում Ֆիգարոյի բախտը բերել էր. նրա տերերը միմյանց հետ ամուսնացան, իսկ Սերժ Սարգսյանի բախտը, հատկապես վերջին ժամանակներում, չի բերում:
–Այսինքն, ՍերժՍարգսյանըմիանձնյա՞որոշում չի կայացրել։
–Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը միանձնյա կերպով է որոշումներ ընդունում: Նա անում է այն, ինչ իրեն ասում են:
Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել Ֆիգարոյի հետ»
Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միության մեջ մտնելու որոշման մասին։ Թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունն է ներկայացնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
–Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու իր ցանկության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում այս մեկ տարվա նրա վարած քաղաքականությունը։
–Սերժ Սարգսյանը դրանից առաջ էլ ԵՄ-ի հետ էր ասոցացվում, իսկ դրանից առաջ, եթե հիշում եք, ներկայիս ԱԺ նախագահը սպառնում էր Իսլամական Համաժողովին անդամագրվել: Պարզ է, որ նման մարդիկ որևէ աշխարհայացք կամ արժեքային համակարգ չունեն: 2008թ. Սերժ Սարգսյանին Հայաստանի քաղաքացիները չեն ընտրել: Նրան ընտրել են Ռուսաստանը և արևմտյան երկրները, ու հասկանալի է, որ դա արել են որոշակի խոստումների դիմաց: Քանի որ Արևմուտքը և Ռուսաստանը հակամարտության փուլ են մտել, Սերժ Սարգսյանի վիճակը ծանրացել է: Կատարվող քայլերն անտրամաբանական են և մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն են տատանվում՝ կախված այն բանից, թե որ կողմն ավելի տպավորիչ կերպով կսպառնա: Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել Ֆիգարոյի հետ: Հիշո՞ւմ եք հայտնի կատակերգության ճարպիկ ծառային, որը միաժամանակ երկու տերերի էր ծառայում: Կատակերգությունում Ֆիգարոյի բախտը բերել էր. նրա տերերը միմյանց հետ ամուսնացան, իսկ Սերժ Սարգսյանի բախտը, հատկապես վերջին ժամանակներում, չի բերում:
–Այսինքն, Սերժ Սարգսյանը միանձնյա՞ որոշում չի կայացրել։
–Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը միանձնյա կերպով է որոշումներ ընդունում: Նա անում է այն, ինչ իրեն ասում են:
Արեգնազ Մանուկյան