ՀՀ էկոնոմիկայի նախարարություն. «Բացելով Թուրքիայի հետ սահմանը՝ Հայաստանն անմիջական սահման կստանա Եվրոպայի հետ»
Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի վրա ինչպես բացասաբար, այնպես էլ շոշափելիորեն դրական կանդրադառնա։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նրա խոսքերով՝ 2007թ. հունվարին միջազգային հետազոտությունների հայկական խումբը «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական և սոցիալական հետևանքները» թեմայով համաժողով է կազմակերպել, որտեղ քննարկվել են բոլոր հնարավոր կորուստներն ու ձեռքբերումները։ Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ հայկական շուկայից թուրքական ապրանքները կարող են դուրս մղել տեղական արտադրությունը։
«Սակայն դրականն այն է, որ հայկական ապրանքները սահմանի բացման պարագայում արտաքին շուկա դուրս գալու լավագույն հնարավորությունը կստանան»,- ընդգծել է նախարարը։

Ըստ «Ռեգնում»-ի