Լրահոս

04.09.2014 13:28


Պորոշենկոն ողջունել է խաղաղ կարգավորման համատեղ նախագծի իրագործման ՌԴ պատրաստակամությունը

Պորոշենկոն ողջունել է խաղաղ կարգավորման համատեղ նախագծի իրագործման ՌԴ պատրաստակամությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ իրագործել Դոնբասի խաղաղ կարգավորման համատեղ նախագիծը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Պորոշենկոն հայտնել է նաև Մերկելին, որ հույս ունի՝ համատեղ գործողությունների ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ կոնտակտային խմբի եռակողմ խորհրդատվությունների համար, որը կհավաքվի Մինսկում սեպտեմբերի 5-ին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ծրագիր։ Պուտինի խաղաղ ծրագիրը ենթադրում է Ուկրաինայի հարավ–արևելքում բոլոր ռազմական միջոցառումների դադարեցում, բոլոր ուժային կառույցների հեռացում անվտանգ տարածության բնակելի շրջաններից, հրադադարի միջազգային վերահսկողություն, հրաժարում օդուժի կիրառումից խաղաղ բնակիչների նկատմամբ, գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» տարբերակով, ինչպես նաև մարդասիրական միջանցքների ստեղծում և վերանորոգման ջոկատների ուղղում շրջան ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը