Լրահոս

10.09.2009 17:23


Համաներումը կիրառվել է 1208 անձի նկատմամբ

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառվել է 1074 քրեական գործերով 1208 անձի նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն՝ վճռաբեկ դատարանի կողմից համաներման որոշումը կիրառվել է 2 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից' 70, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 81, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 26, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից' 34, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 61, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 61, Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 82, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 56, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 30, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 35, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 147, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 74, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 62, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 22, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 111, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 120, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 134 անձի նկատմամբ:

 

Այս խորագրի վերջին նյութերը