Լրահոս

10.09.2009 18:00


Ժառանգությունն ու Դաշնակցությունը մի գծի վրա՞

Ժառանգությունն ու Դաշնակցությունը մի գծի վրա՞

-«Ժառանգությունն» ամերիկյան պրոյեկտ է. ուղղակի ընտրվելուց առաջ իրենց առաջարկել են մի քանի հոգու այլ ճամբարից ընդունել, և նրանք ընդունել են։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Զարուհի Փոստանջյանն է ու Ստեփան Սաֆարյանը, իսկ մնացածը երբևէ իր հետ մոտիկ չեն եղել, ինչպե՞ս հայտնվեցին կուսակցության մեջ։ Համարում եմ, որ այսօր պետք է քիչ խոսել «Ժառանգության» մասին, որովհետև «Ժառանգությունը» չկա, որպես կուսակցություն՝ վարկաբեկվել է, իսկ ընկածներին չեն խփում,- «Դուպլեքս» ակումբում ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։

Նրա կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատները վայր է դրել, որովհետև հասկանում էր, որ «սկսվել է վարկաբեկման փուլը, և մնալու դեպքում ինքն էլ կվարկաբեկվի»։ Նա գիտեր, որ խմորումներ և փոխադարձ մեղադրանքներ են լինելու և մնալու դեպքում չէր կարող խուսանավել։

-Ես չեմ հասկանում, երբ մի գծի վրա են դնում Դաշնակցությանը և Ժառանգությանը։ Դաշնակցությունն ավանդական կուսակցություն է և իր մեջ ազգային ներուժ ունի։ Ժառանգությունը պատահական կուսակցություն է, որն ընդամենն օգտագործեց Քըրք Քրքորյանի ներուժը։ Դաշնակցությունն ամեն դեպքում մեծ դերակատարություն է ունեցել։ Սխալներ էլ է ունեցել. անսխալական մարդ չկա,- ասել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը