Լրահոս

10.09.2009 17:03


«Ժառանգության» Շիրակի մարզի կառույցի ղեկավարն այս պահին չի պաշտպանում կուսակցության վարչության որոշումը

«Ժառանգություն» կուսակցության վարչության՝ երեկ կայացրած որոշման առումով կուսակցության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանն այս պահի դրությամբ դեռ վերջնական կարծիք չունի:

«7օր»-ի այն հարցին, թե արդյո՞ք նա նախօրոք տեղյակ է եղել այդ որոշման մասին, Վահագն Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես այսօր ոչ մի բան չեմ կարող ասել. հարցեր կան ճշտելու, իսկ որոշման մասին տեղյակ եմ եղել մասամբ: Ինձ համար որոշ բաներ անհասկանալի են»:

Իսկ հարցին, թե պաշտպանո՞ւմ է արդյոք կուսակցության վարչության որոշումը, Վահագն Հովհաննիսյանը պատասխանել է. «Այս պահի դրությամբ չեմ պաշտպանում: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Այդ մարդիկ մեծ արժեք ունեն թե՛ ինձ համար, թե՛ կուսակցության համար: Սակայն երկկողմանի հանդիպումներից և պարզաբանումներից հետո միայն ես կարող եմ իմ վերջնական կարծիքը հայտնել»:

Դերենիկ Մալխասյան

 Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը