Լրահոս

10.09.2009 16:48


Տիգրան Կարապետյան. «Չի կարելի համեմատել Խաչատուր Սուքիասյանին Նիկոլ Փաշինյանի հետ»

Տիգրան Կարապետյան. «Չի կարելի համեմատել Խաչատուր Սուքիասյանին Նիկոլ Փաշինյանի հետ»

«Ինչպե՞ս կբացատրեիք, որ Խաչատուր Սուքիասյանը 72 ժամվա ընթացքում ազատ է արձակվել, իսկ Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր ձերբակալված է» հարցին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է.

-Ինձ համար էլ դա մի քիչ անհասկանալի է։ Սակայն չի կարելի համեմատել Խաչատուր Սուքիասյանին Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը ցույցերի գլխավոր գործիչն է, իսկ Խաչատուր Սուքիասյանն ընդամենը կանգնել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որովհետև իր օրոք է ոտքի կանգնել։ Ես մտածում եմ, որ Խաչատուր Սուքիասյանի ազատմանը նաև ֆրանսիացիներն են միջամտել։ Նա մեծ բիզնեսներ ունի Ֆրանսիայում։ Բացի այդ, միգուցե նժարին դրված էր, որ նա մանդատը վայր կդնի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը