Տնտեսական

03.09.2014 12:38


Մրցունակության վարկանշային աղյուսակում Հայաստանը 6 նիշով հետընթաց է ապրել

Մրցունակության վարկանշային աղյուսակում Հայաստանը 6 նիշով հետընթաց է ապրել

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է պետությունների մրցունակության 2014-2015թթ. վարկանշային աղյուսակը: 144 երկրների շարքում է նաև Հայաստանը, որը զբաղեցրել է 85-րդ տեղը՝ նախորդ տարվա 79-րդի փոխարեն։ Կաշառակերության ծավալների առումով Հայաստանը 76-րդն է: Նշվում է, որ ավելի քան 20 կետով վատթարացել են Հայաստանում աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացածության հենասյուների ցուցանիշները:

Վարկանշային աղյուսակի առաջատարներն են Շվեյցարիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Շվեդիան:

Աղյուսակը կազմվում է 12 չափանիշներով, որոնցից են, օրինակ, պետության կառույցները, ենթակառուցվածքները, մակրոտնտեսական միջավայրը, տեխնոլոգիական զարգացումը, առողջապահության և կրթության ոլորտները, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետությունը, ֆինանսական շուկայի զարգացումը և այլն: Որպես հիմք են ընդունվում տվյալ երկրների պաշտոնական վիճակագրությունը և խոշոր ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումները:

Տարածաշրջանի պետություններից աղյուսակում Իրանը 83-րդն է, Ադրբեջանը՝ 38-րդը, Վրաստանը՝ 69-րդը, Թուրքիան՝ 49-րդը:

11 կետով իր դիրքերն է բարելավել Ռուսաստանը՝ զբաղեցնելով 53-րդ տեղը, Վրաստանը՝ 3 կետով, Ադրբեջանը` 1 կետով, Թուրքիան՝ 5 կետով, Իրանը՝ 1 կետով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը