ՆԺԿ նախագահ. «Այս խաղի արդյունքում հայ–թուրքական սահմանի բացումն անպայմանորեն պիտի կապվի ԼՂ–ի հարցի հետ»
-Հայաստանի իշխանություններն այս քայլերով մտնում են շատ վտանգավոր, բարդ ու Հայաստանի համար բավականաչափ դաժան իրողությունների մեջ,-ՄԱԱ-ում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։ Նա համոզված է, որ, այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Արցախի հարցերը փոխկապակցվում են.
-Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները համատեղ պայմանավորված խաղ են տանում,և այս խաղի արդյունքումհայ-թուրքական սահմանի բացումն անպայմանորեն պիտի կապվի ԼՂ-ի հարցի հետ։
Ա. Կարապետյանը համոզված է, որ Թուրքիայի հետ Հայաստանը պետք է երկու նախապայմանով հարաբերությունները կարգավորեր՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և հայ-թուրքական հարաբերությունները երբևէ չպետք է կապվեն ԼՂՀ յուրաքանչյուր խնդրի հետ։
«Նոր ժամանակները» դեռ կսպասի և կտեսնի, թե որոնք են այն ազգային ուժերը, որ դեմ են հայ-թուրքական հարաբերությունների նման կարգավորմանը, և այդ ուժերի մասնակցությամբ համաժողով կանցկացվի.
-Սա այն հարցն է, որ բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործվեն՝ խորհրդարանից սկսած, մինչև փողոցային որոշակի գործողություններ։
ՆԺԿ նախագահ. «Այս խաղի արդյունքում հայ–թուրքական սահմանի բացումն անպայմանորեն պիտի կապվի ԼՂ–ի հարցի հետ»
-Հայաստանի իշխանություններն այս քայլերով մտնում են շատ վտանգավոր, բարդ ու Հայաստանի համար բավականաչափ դաժան իրողությունների մեջ,-ՄԱԱ-ում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։ Նա համոզված է, որ, այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Արցախի հարցերը փոխկապակցվում են.
-Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները համատեղ պայմանավորված խաղ են տանում, և այս խաղի արդյունքում հայ-թուրքական սահմանի բացումն անպայմանորեն պիտի կապվի ԼՂ-ի հարցի հետ։

7or.am