Տնտեսական

03.09.2014 10:06


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչությանը կտրամադրի վարկեր զգալի ցածր սակագներով

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչությանը կտրամադրի վարկեր զգալի ցածր սակագներով

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները:

Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 գյուղական համայնքներում ՀՀ դրամով վարկերը կտրամադրվեն առանց տրամադրման վճարների և սպասարկման վճարների գանձման, իսկ վարկերի տոկոսները կնվազեն 2-6%-ային կետով: Բացի այդ, բնակարանային պայմանների բարելավման՝ վերանորոգման/վերակառուցման դրամային վարկերը կտրամադրվեն 16% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման և տրամադրման վճարների ու միջնորդավճարի գանձման:

««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու Ընկերություն, միշտ աջակցել և աջակցում է իր հաճախորդներին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Այսուհետ Տավուշի մարզի 23 և Վայոց Ձորի 4 համայքներում մենք կտրամադրենք Ընկերության բոլոր վարկատեսակները զգալի ցածր տոկոսադրույքով, իսկ տրամադրման վճարները և սպասարկման վճարները ընդհանրապես չեն գանձվի:

Մենք կոչ ենք անում նաև ՀՀ ֆինանսական համակարգի մյուս կազմակերպություններին նույնպես, հնարավորության սահմաններում, աջակցել մեր սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրներին և համայնքների զարգացմանը:

Վստահ եմ, Ընկերության այս քայլը դրական ազդեցություն կունենա Հայաստանի սահմանամերձ համայքների բնակչության շրջանում»,-ասել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը