Լրահոս

10.09.2009 15:45


Ռուբեն Թովմասյան. «Պառակտման գործում իշխանության մատը խառն է, և «Ժառանգություն» կուսակցության վարած ոչ խելացի քաղաքականության արդյունքն է»

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն ֆիգուրն է, որ կարող է հետևանք թողնել քաղաքական գործընթացների վրա, իսկ այդ կուսակցությունն ինքը պառլամենտական կուսակցություն է, և այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դրեց իր դեպուտատական մանդատը՝ նշանակում է, որ իշխանությունը հասել է իր նպատակին,-խոսելով «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասել է «Կոմունիստական» կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

Նա նշել է, որ իշխանությունների մատն անպայման խառն է այս ամբողջ գործընթացի մեջ, բայց նաև ««Ժառանգության» վարած  ոչ խելացի քաղաքականության արդյունքն է»։

 -Անընդհատ նրանք խոսում էին, որ մեկ ՀԱԿ-ի հետ են, մեկ ՀԱԿ-ի հետ չեն, մեկ Դաշնակցության հետ են, մեկ Դաշնակցության հետ չեն։ Հայտարարութուններում այսպիսի լղոզված արտահայտություններով և իշխանությունների անմիջական միջամտությամբ այդ կուսակցությունն այսօր այդ վիճակին է հասել,-ասել է Ռուբեն Թովմասյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը