Լրահոս

10.09.2009 15:35


«Ժառանգության» պառակտմանն ԱԱԾ–ն է՞ միջամտել

«Ժառանգության» պառակտմանն ԱԱԾ–ն է՞ միջամտել

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՄԱԱ-ում «7օր»-ին ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում արձանագրվող խժդժությունները նաև պետության միջամտության արդյունքն են, որովհետև քաղաքական դաշտը վերահսկելու համար Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման վարչությունը շատ լուրջ աշխատանք է կատարում։ Դեռ 2005թ. Ա. Կարապետյանը հայտարարել էր, որ իր գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցությունում նույնպես Ազգային անվտանգության ծառայության «14 գործակալ կան ներդրված»։

-Կուզենայի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հետևեր իր շրջապատին, կուսակցության վարչության մեջ եղած մարդկանց՝ ինչպիսի՞ կապերով են նրանք, որտե՞ղ են, համագործակցո՞ւմ են արդյոք, թե՞ ոչ, այսինքն՝ խնդիրներ, որոնց միշտ ընդդիմադիր կուսակցության լիդերը ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ամբողջ տարածքում պիտի շատ հստակ հետևի,- նշել է Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ ամեն կերպ՝ «սկսած խելքից, վերջացրած ուժով», փորձելու է օգնել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆիի Հովհհանիսյանին՝ հաղթահարելու ստեղծված դժվարությունները.

-Ես ցանկանում եմ, որ «Ժառանգությունը», որպես ընդդիմադիր ուժ, չտրոհվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը