Արամ Կարապետյան. «Վերջում այնպես չստացվի, որ Սերժ Սարգսյանը «դե յուրե » լինի նախագահ, իսկ ՀԱԿ–ից մեկը լինի վարչապետ»
-Հայ ազգային կոնգրեսը և Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված որևէ տարաձայնություն չեն ունեցել, չունեն ու չեն ունենալու,- ՄԱԱ-ում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ տարբերությունը մանրուքների մեջ է, իսկ, ընդհանուր առմամբ, մի ուժը մյուսի օրգանական շարունակությունն է։ Ա. Կարապետյանը «կես կատակ, կես լուրջ» նաև նշել է.
-Վերջում այնպես չստացվի, որ Սերժ Սարգսյանը «դե յուրե» լինի նախագահ, իսկ ՀԱԿ-ից մեկը լինի վարչապետ։
Այս ամենը, սակայն, Ա. Կարապետյանին չի կաշկանդում շարունակելու ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, քանի որ վերջինը միայն Հայաստանի ներքին խնդիրների վերաբերյալ է։
ՆԺԿ նախագահը նաև համոզված է, որ թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական վերջին զարգացումները հանգեցնելու են ժողովրդական նոր ալիքի բարձրացման՝ ազգային ուժերից կազմված քաղաքական նոր բևեռի գլխավորությամբ, որտեղ կարող են լինել նաև ՀԱԿ-ից եկած մարդիկ։

7or.am